Ռաֆայել Վահանյանը դեմ է մեր շախմատիստների Բաքու մեկնելուն
«Ես չեմ պատկերացնում մեր շախմատիստների մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադայում: Խոսակցություններ են կան, որ մերոնք կարող է , այնուամենայնիվ, մասնակցեն մրցաշարին: Սակայն քառօրյա պատերազմից հետո բոլորովին անիմաստ է թիմ ուղարկել Բաքու», - այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց մեր անվանի շախմատիստ Ռաֆայել Վահանյանը: Ւսկ ահա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ընդհանրապես դեմ է մեր մարզիկների Ադրբեջանում հանդես գալուն: «Իհարկե, ներկայիս սպորտը, այդ թվում շախմատը, մեծ քաղաքականություն է: Եթե ադրբեջանցիները բարի կամք դրսեւորեն եւ փորձեն մարզական շփումների միջոցով կարգավորել երկու երկրների հարաբերությունները, ապա կարելի է ողջունել մերոնց մասնակցությունը օլիմպիադայում: Բայց քանի դեռ մեր հարեւան երկիրն ոչ մի քայլ չի ձեռնարկում հարաբերությունները կարգավորելու հարցում, մենք պետք է հրաժարվենք այդ երկրում անցկացվող բոլոր մարզական միջոցառումներից», - եզրափակեց ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալը: