«Մի ձեռքով թալանում են, մյուսով՝ վարկ վերցնում, թալանը փակում» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում շարունակում է քննարկվել «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Իր ելույթում ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը նշեց, որ մեր կառավարությունը դարձել է ունիվերսալ վարկային կազմակերպություն. «Մի ձեռքով թալանում են, մի ձեռքով վարկ վերցնում, որ այդ թալանը փակեն: Էլեկտրաէներգիայի համակարգը, գազը, ջուրը 99 տոկոսով շահութաբեր են աշխատում՝ անկախ բնակչի հնարավորություններից: Մարդիկ հաց չեն ուտում, բայց վճարում են, որովհետեւ հակառակ դեպքում անջատում են: Նման հավաքագրման արդյունքում ինչու՞ է համակարգը այնպիսի վիճակում գտնվում, որ մենք պարտավոր ենք վարկ վերցնել, որպեսզի առողջացնենք այն»: Վերջում տիկին Բիշարյանը կատակով նկատեց, որ անհրաժեշտ է վարկերի նախարարություն հիմնել: Մանրամասները՝ տեսանյութում