Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարկային այլ միջոցներ՝ Սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1

ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր քննարկում է «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Վարկի մարումը սկսվելու է 2030թ. նոյեմբերի 15-ից եւ ավարտվելու 2040թ.  նոյեմբերի 15-ը: Վարկի մի մասը տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին՝ նպատակ ունենալով աջակցել էլեկտրաէներգիայի համարժեք եւ հուսալի մատակարարման պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա  արտադրող պետական ընկերությունների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու համար: Նախագիծն ԱԺ-ում ներկայացնում է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, նկատեց՝ վերջին երեք տարում եղան էլեկտրաէներգիայի թանկացումներ. «Բարձրացնելով սակագինը՝ մեզ վստահեցնում էիք, թե պարտքեր ունենք, դրա համար պետք է սպառած հոսանքի համար ավելի վճարենք: Համ գները բարձրացրել եք, որ ճեղքվածքը փակենք, հիմա էլ դրա համար պարտք ենք վերցնում: ՀԷՑ-ը հսկայական պարտքեր է ունեցել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ պարտք չի ունեցել Հրազդանի ՋԷԿ-ին, Հրազդանի էներգաբլոկին, քանի որ նրանց հետ ունի հայտնի կապեր: Էս ո՞նց է պատահել: Պարտքերի մեջ նշված է, որ վարկային այլ միջոցներ են վերցրել այդ ընկերությունները: Հիմա էդ նույնն է, որ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով եկեղեցի կառուցելու համար բարեգործական նպատակներով փող են փոխանցել, կամ Սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու համար: Ի վերջո, այդ ի՞նչ միջոցներ են»: Արեգ Գալստյանը որոշեց պատասխանել վերջին հարցից. «Մի քանի տարվա ընթացքում պետական երկու ընկերություն կատարել է իրեն ոչ բնորոշ գործունեություն՝ կատարել են փոխառություններ, որով, օրինակ, վճարվել են «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը: Արդյունքում այդ ընկերությունները չեն կատարել իրենց բնականոն աշխատանքը ու վերցրել են վարկային միջոցներ: Հիմա այս վարկային համաձայնագրով մենք պետք է բերենք այդ ընկերությունները նորմալ հենքի վրա ու վերակառուցենք՝ թանկ փողերը փորձում ենք էժան փողերով վերակառուցել: Դրանք դեբյուտորական պարտքեր են, որոնք կուտակվել են փոխառությունների արդյունքում»: Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիներին ասում էին, որ մենք ունենք էներգետիկ 23 մլրդ դրամի ճեղք, որ պետք է փակել, որից 12 մլրդ-ն  Երեւանի ՋԷԿ-ի, 7 մլրդ-ն Ատոմակայանի պարտքերն են. «Մենք երեք տարի շարունակ ավելի վճարեցինք, որ այդ պարտքերը փակվեն: Հիմա մեր փողերն ո՞ւր են գնացել, ինչո՞ւ եք վարկը վերցնում, քանի որ մի անգամ արդեն փակել ենք, հիմա նորից փակո՞ւմ ենք»: Արեգ Գալստյանը վստահեցրեց, որ դա այդպես չէ ու տվեց ընդհանուր պատասխան: