Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Աթեշյանը ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային» (տեսանյութ)

Քաղաքականություն
Babayan-Gasparyan-nkar

«Դատապարտում եմ այդ հոգևոր ծառայողի արարքը»,-խոսելով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի արարքի մասին, այսօր նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Հիշեցնենք, որ  Արամ Աթեշյանը, ով ոչ թե ընտրվել է հայ համայնքի կողմից, այլ նշանակվել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, Բունդեսթագի բանաձեւի  հետ կապված նամակ էր գրել Էրդողանին՝ հայ համայնքի անունից քննադատելով Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Նամակում Աթեշյանը ափսոսանք էր հայտնել Գերմանիայի ընդունած բանաձեւի համար։ Հոգևոր հոր քայլը գրականագետը գնահատում է որպես դավաճանություն հայ ազգի նկատմամբ. «Նա ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի տուր, սուտ մի խոսիր, խաբեությամբ մի զբաղվիր։ Պատմության մեջ մեզ շատ են ուղեկցել նման բաներ։ Այս մարդուն պետք է գրանցել այն ցուցակում, որով պետք է զբաղվեն առաջիկա Նեմեսիսի հերոսները»,-շեշտեց նա։ Պարոն Գասպարյանը հիշեցրեց նաև մեկ այլ դեպք, երբ Աթեշյանը հային ոչ վայել պահվածք էր դրսևորել. «Անցյալ տարի այս ժամանակներն էին չէ՞, երեք ազնվական հայ տղաներ, թեև մահմեդականություն էին ընդունել, եկան, ցանկացան վերամկրտվել, վերականգնել քրիստոնեությունը, այս մարդը չթողեց։ Ինքը պետք է հասկանա, որ թշնամիների, ազգուրացների շարքում է»։ Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն իր հերթին նշեց. «Ամեն մի քրիստոնյա, առավել ևս հոգևոր հայր, պետք է առաջնորդվի Աստծո պատվիրաններով։ Բայց սա բացարձակ սուտ վկայություն է, հոգևոր հայրն անտեսում է պատվիրաններից մեկը։ Սատանան ստրկություն է, և եթե հոգևոր հայրը նման պարզ բաները չի հասկանում, անգամ՝ գործում է դրա դեմ, որքանո՞վ է նա հոգևոր հայր, որքանո՞վ է քրիստոնյա»։