Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ականներն ուզում են փոխել խմբակցության անվանումը

Քաղաքականություն
OEK-xmbakcutyun

Գործադիրն այսօր հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նրանք առաջարկում էին փոփոխություններ ու լրացումներ կատարել  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, ըստ որի՝ եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը` կրելով կուսակցության նոր անվանումը: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ  դրա  ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն: