Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանկարծ չիմանանք, որ գործունեություն իրականացնեք Արցախում» (տեսանյութ)

Հասարակություն
ralf

«Վիվա Սել ՄՏՍ»-ը չի կարող  վերացնել ռոումինգը  ԼՂՀ տարածքում, այլապես ընկերությունը կզրկվի միջազգային բջջային կազմակերպության  լիցենզիայից. «Վիվա Սել ՄՏՍ-ը եւ մյուս  կապի օպերատորները, որպեսզի գործեն Հայաստանում, լիցենզավորվում են: Բոլորս պարտավոր ենք ենթարկվել միջազգային բջջային կազմակերպության օրենքներին եւ նորմատիվներին: Մենք 2005 թվականին, երբ անդամակցեցինք այդ կազմակերպությանը, նրանք ասացին՝ հանկարծ չիմանանք, որ դուք գործունեություն եք իրականացնում Արցախում, այլապես՝ կզրկենք լիցենզիայից»,- մեկնաբանում է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաճախ հնչող մեկնաբանությանը, թե Արցախն ու Հայաստանը պետք է իրարից չտարբերվեն, Յիրիկյանը պատասխանում է. «Եթե Հայաստանն ու Արցախը մեկ են, ապա ինչու մենք ունենք երկու նախագահ, երկու վարչապետ, երկու խորհրդարան եւ այլն: Հարցն այնքան էլ հեշտ չէ»: Խոսելով  դեպի Արցախ զանգերի սակագնի մասին, Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ընկերությունը կրկին միջազգային օրենքներով չի կարող էժանացնել այն. «Այսօր եթե իմ ցանկությամբ լինի, միջազգային ռոումինգի սակագինը կնվազեցնեմ, կդարձնեմ մերի հետ հավասար, բայց ես դա չեմ կարող անել, որովհետեւ, ըստ օրենքի,  մենք պետք է հաշվի առնենք, այդ տարածքի գործող օպերատորի սակագները: Մենք չենք կարող  իջեցնել ավելի ցածր, քան  այնտեղ գործող օպերատորինն է: Մենք ունենք ելքի սակագին՝ 25 դրամ,  դա նվազագույն սակագին է, քանի որ  այնտեղ գործող օպերատորը ունի այդ սակագինը, եթե մենք իջնենք, մենք, ի դեպ, ուզում ենք դա, կվնասենք այնտեղի օպերատորին»: Յիրիկյանը, սակայն, վստահեցրեց, որ այս պահին գնում են բանակցություններ, որպեսզի խնդիրն ունենա այլ լուծում: