Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնական տվյալները կարող են հրապարակային դառնալ (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahe-enfiajyan

Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ երեկ Գագիկ Ջհանգիրյանը հարց էր ուղղել  Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին։ Պատգամավորին մտահոգել էր հարցը, որ օրենքով Կառավարությունը կարող է ընդունել առանձին կարգեր, ենթաօրենսդրական ակտեր՝ կապված քաղաքացիների անձնական տվյալների հետ և որոշակի խնդիրներ լուծելու համար։ Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ Կառավարության կողմից նախկինում արված սահմանումներն այլևս նոր օրենքի դեպքում չի գործելու։ «Բնական է, որ ոչ մի քաղաքացի չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն կամ շատ մարդկանց ձեռքի տակով անցնի։ Տարիներ շարունակ հրապարակվել են քաղաքացիների ավտոմեքենաների կամ բջջային հեռախոսահամարները, արդյո՞ք դրանք անձնական տվյալներ չեն։ Փաստացի՝ մարդու իրավունքները ոտնահարվել են»,- մտահոգություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Պատասխանելով հարցին՝ պարոն Տերտերյանը չբացառեց, որ անձնական տվյալները կարող են հրապարակային դառնալ, օրինակ՝ ՏԻՄ ձեռքի տակ գտնվելով. «Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը, բայց ՏԻՄ համակարգի մասով ծրագրեր ունենք, էլեկտրոնիզացնում ենք, որ դրանք դառնան ավելի պաշտպանված»։ Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ համացանցում բաց տեղադրված է քաղաքացիների բնակարանների հասցեներ, հեռախոսահամարներ, ինչը մարդու անձնական տվյալների պաշտպանվածության կոպիտ խախտում է։ Վաչե Տերտերյանը պատասխանեց, թե նույն վտանգը կարող է լինել նաև, երբ անձնական տվյալները ՏԻՄ մարմինների մոտ լինեն թղթի վրա։