Հանձնաժողովը կքննի զորակոչի հետ կապված հարցեր
2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից: Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 20-ին: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով: