Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավո՞ր է հերթական վարկի կեսն այդպես էլ չտրամադրվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Enfiajyan-nkar

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին՝ Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին՝ Լյուքսեմբուրգում, ստորագրված Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի նախագիծը: Քննարկման ընթացքում հիմնական զեկուցող՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղելով մատնացույց արեց, որ ելնելով նախագծից՝ առկա է վտանգ, որ նախատեսված վարկային գումարի 50 տոկոսը դեռ հստակ չէ և այն այդպես էլ հավանական է չտրամադրվի: Հաջորդ հարցն առնչվում էր միջպետական ավտոճանապարների լուսավորվածության խնդրին: Փոխնարարարը չբացառեց, որ թեկուզ չնչին, բայց առկա են վտանգներ, որ վարկային գումարի կեսը կարող է այդպես էլ չտրամադրվել, սակայն դրա հավանականությունն անհամեմատ փոքր է: