Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր իշխանության օրոք 3,5 անգամ ավելացել է արտաքին պարտքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
arammanukyan

«Դուք աշխատում եք հոգնեցնելու վրա,   անընդհատ վարկեր ու վարկեր եք ուզում բերել, էս կարգի անպատասխանատվություն սեփական երկրի նկատմամբ, եկող սերնդի նկատմամբ, անբացատրելի է, չի կարելի»,- այսպես մեկնաբանեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը  այսօր ԱԺ –ում քննարկվող վարկային պայմանագիրը, որը մեր երկիրը պետք է վերցնի M6 միջպետական ճանապարհի կառուցման համար: Պատգամավորը հորդորում էր կողմ քվեարկողներին նայել Հայաստանի արտաքին պարտքը, որը դարձել է 5մլդ 540մլն դոլար: «Ձեր իշխանության արդյունքում 7 տարվա մեջ 3,5 անգամ ավելացել է արտաքին պարտքը, ո՞վ է  ասում լավ ծրագիր չի, բայց ո՞վա էդ պարտքը փակելու, ինչքա՞ն կարելի է ասել: Ծախս ենք անում, ասենք արդյունավետ, բայց հետո՞։ 100 անգամ ենք ասել, պարտք վերցնելը վատ բան չէ, յուրաքանչյուրն է վերցնում պարտք, բայց վերցնում է նա, ով գիտի, որ վաղը մյուս օրը կարողանալու է մուծել, իսկ մենք չունենք էդ միջոցը, ինչի՞ եք վերցում»: Մանրամասները՝ տեսանյութում