Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բյուջեի անունը եկեք դնենք պարտքի վերադարձման գրասենյակ» (տեսանյութ)

Քաղաքականություն
նիկօլ

Բյուջեի կատարողականում նշված է, որ դեկտեմբերին Հյուսիս-Հարավ մայրուղու Արտաշատ-Երևան հատվածը շահագործման է հանձնվել, բայց բոլորը գիտեն, որ դա հետո փակվեց. այս մասին Տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալին հարց է ուղղում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Պաշտոնապես հայբուդուրով շահագործման հանձնված ճանապարհը փակ է շահագործումից 5-6 ամիս անց։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում ոչ մի ճանապարհաշինարարական աշխատանք չի իրականացվել հայաստանյան միջոցներով, այսինքն՝ 26 տարվա պետություն ենք, ու ոչ մեկի մոտ խնդիր չի առաջանում, հա դե ճանապարհը պիտի սարքենք, դե վարկ պիտի վերցնենք, բա ի՞նչ, բա լույսերը քաշենք, վարկ պիտի վերցնենք, բա զենք առնենք, հա դե վարկ պիտի վերցնենք, հա բա մեզ որտեղի՞ց էդքան փող, բա մեր պետությունը 26 տարի ինչո՞վ է զբաղված, եկեք ընդհանրապես ՀՀ պետբյուջե հասկացությունը փակենք, գնանք ամեն ինչի համար պարտք վերցնենք, բյուջեի անունն էլ դնենք պարտքի վերադարձման գրասենյակ»,-ասաց Փաշինյանը: Այլ հարցերի մասին՝ ստորև նեկայացվող տեսանյութում