Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմն է որոշելու՝ ինչ անել. Ա. Հովհաննիսյանը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcrun

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ գաղտնազերծվում են քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում տեղի ունեցող իրադարձությունները: Նա հորդորում է ամեն ինչ ճշտել տարածող կողմից կամ ԼՂՀ ՊԲ-ից: «Ա1+»-ի հարցին, թե չպե՞տք է  այդ տեսանյութը հայտնվեր համացանցում նա պատասխանեց. «Միանշանակ չպիտի հայտնվեր, բայց դա այլ տեղում, այլ հարթության վրա քննարկելու հարց է: Անկեղծ ասած ամբողջ աշխարհում դրա համար  դատապարտում են»: Խոսելով ԶՈՒ-ի թերությունների մասին՝ նա նշեց, որ դրանք  միշտ լինելու են. «Աշխատող մարդու մոտ թերությունների վերացում հնարավոր չի ընդհանրապես, մանավանդ՝ դինամիկ մարտական գործողությունների ժամանակ, անվտանգության խնդիրների միջավայրում:  Այս իրավիճակում թերություններ կան, բայց թերություններից զատ՝ գլխավոր գիծը՝ ձեռքբերումներն են: Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ ռուսական կողմի հետ կնքած ՀՕՊ պայմանագրին: Նա վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմի հրամանատարությունն է որոշելու՝ ինչ անել. «Մենք  հենց դրա համար ենք կնքել պայմանագիր,  նախկինում նման բան չի եղել»: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը իր մտահոգությունն էր հայտնել, որ ՀՀ ՊՆ-ն  թեժ գիծ չունի: Արծրուն Հովհանիսյանը մեկնաբանեց՝ ասելով, որ պաշտպանության նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարություն չէ եւ ոչ էլ ոստիկանություն, եւ հետեւաբար, ՊՆ-ում այդպիսի թեժ գծերի անհրաժեշտությունը չկա. «Պաշտպանության նախարարությունն ունի իր ինֆորմացիա տալու եւ ահազանգեր ստանալու բավականին լայն հնարավորությունների մեխանիզմ եւ առօրյայում իր խնդիրները այնպիսին չեն, ինչպիսին ասածս նախարարություններում: Հետեւաբար, դրա անհրաժեշտությունը մենք չենք տեսնում: Այն օրերին, երբ որ կար անհրաժեշտություն, երբ կար առօրյա լարվածություն՝ թեժ գիծը գործում էր: Իսկ սովորական օրերին դրա անհրաժեշտությունը չկա»: