Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձարանը դատարկ է, կառավարությունը հուսահատ քայլեր է անում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
QPOKCYqJsnc

«Այս պահին պարզ է, որ գանձարանը դատարկ է, և Կառավարությունը բավականին հուսահատ քայլեր է կատարում, որ կարողանա այն լցնել»,-կարծում է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ ԱԺ-ում խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ` պատգամավորը նշեց նաև. «Ցավոք, արդեն շատերի կողմից այս Հարկային օրենսգիրքն ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում»։ Պարոն Զուրաբյանը վստահ է, որ արմատական փոփոխությունների գործընթաց սկսելու լուրջ անհրաժեշտություն կա։ «Դրա մեջ պետք է մտնի ընտրությունների անցկացման խնդիրը։ Մենք Հայաստանում վերջապես պետք է անցկացնենք ազատ և արդար ընտրություններ, պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որը հաշվետու է իր ընտրողի առջև։ Այս խնդիրը մինչև չլուծվի, որքան ուզում եք հարկային օրենսգիրք փոխեք, մեր պետության գիշատիչ բնույթը չի փոխվի։ Դա պետք է արվի, երբ ձևավորվի ընտրողների առջև հաշվետու իշխանություն»։