Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջին խավին նեղելու խնդի՞ր է դրված (տեսանյութ)

Քաղաքականություն
yp37D2ptRLk

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում Հարկային օրենսգրքի շուրջ քննարկմանը կարծիք հայտնեց, որ շեշտադրումը դրված է անուղղակի հարկերի վրա։ «Խոսքը գնում է այն  մասին, որ տնտեսական գործունեությունը հարկվի ոչ թե ըստ արդյունքների, այլ անկախ արդյունքներից։ Եկամտահարկի սանդղակները փոխել եք. մինչև 120.000 –ի դեպքում դրույքաչափն իջեցվել է 24,4-ից դեպի 23։ Միջին եկամուտների վրա էապես բարձրացրել եք՝ 26 տոկոսից մինչև մի դեպքում 28, մյուսում՝ 33 տոկոս։ Անհասկանալի է՝ այստեղ ի՞նչ եք անում՝ միջին խավի ոչնչացման կամ իրենց նեղելու խնդի՞ր է դրված»։ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը համաձայնեց, որ շեշտադրումը կատարվել է անուղղակի հարկերի վրա։ «Երբ մենք հաշվարկենք, թե ինչ կարգի հարկեր են վճարվելու, կտեսնենք, որ աշխատավարձի հիմնական մակարդակում մենք հարաբերականորեն ավելի բարձր եկամուտներ ստացող անձանց դեպքում բեռի թեթևացման չենք գնում»,-ասաց նա։ Դառնալով միջին խավի հարկման խնդրին` նա շեշտեց. «Հարկային օրենսգիրքը միջին խավի հարկման խնդիր առաջ չի քաշում, 24,4 և 26 տոկոս պրոգրեսիվությունն իրականում պրոգրեսիվություն չէ»։