Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում երեխաները չեն աճում սննդի պատճառով». դիետոլոգ

Կարևոր լուրեր Հասարակություն
884c364cb2c00179ec0b57344b72d59e

«Այսօր մոդա է դարձել ֆասթ ֆուդի վտանգավորության մասին խոսելը, մինչդեռ դա հեքիաթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ այսօր մամուլում ինֆորմացիոն տեռոր է ընթանում՝ կապված արագ սննդի հետ. «Ոչ ֆասթ ֆուդը, ոչ չիպսը չեն կարող վտանգավոր լինել, վտանգավոր է դրանց չարաշահումը, սիստեմատիկ օգտագործելը: Այ, օրինակ, թթվասերից օգտակար բան չկա աշխարհում, բայց եթե մարդ մտադրվի ութ կիլոգրամ թթվասեր ուտել, արդեն երրորդ կգ-ից հետո նա կմահանա»,- բացատրեց պարոն Պողոսյանը: Խոսելով դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդի մասին, բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ասաց, որ Հայաստանում ոլորտը շատ բացեր ունի: Նրա խոսքով՝ վերջերս սանէպիդ կանոններ են մտցվել այդ հաստատություններում երեխաներին տրվող սննդի, դրա պատրաստման չափանիշերի վերաբերյալ, սակայն որեւէ մեկը տեղյակ չէ այդ մասին: «ՀՀ ազգաբնակչության երեխաները հիմնականում չեն աճում սննդի հետ կապված, այսինքն՝ ունեն քաշի ցածր արժեք եւ ցածր հասակ: Իհարկե, սննդի որակը կախված է ընտանիքի սոցիալական պայմաններից, բայց երեխան իր ժամանակի մեծ մասն անցկացնում է նախադպրոցական հաստատություններում, որտեղ սննդի վերահսկողություն ընդհանրապես չկա: Եթե մենք սանէպիդի չափորոշիչներին համապատասխան շարժվենք, ապա կրթական հաստատությունների բուֆետները կդատարկվեն»: