Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինը կնոջ դրամապանակն էր գողացել

Կարևոր լուրեր Հասարակություն
g_image.php_

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 17.30-ին, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1931 թ. ծնված Սիլվա Մ.-ն է, ով բացատրություն է տվել, որ դրամապանակի մեջ եղել է 18.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն