A
A
Քաղաքի մեծ էկրաններին կցուցադրվեն «Եվրո- 2016»-ի խաղերը
«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում ամեն օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը:
Կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը։
Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կցուցադրվի այսօր՝ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ից:
