Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են հայերը ձգտում Վրաստան (տեսանյութ)

Հասարակություն
a64aad23b5d10fcaba516d8936405383

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը չի հերքում, որ  Հայաստանում հանրային զուգարանները քիչ են, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են. «Ճի՞շտ է, որ նստեմ ու քարտեզագրված զուգարանների տեղեր ներկայացնե՞մ:  Գազալցակայաններն  իրենց մոտ  արդեն սկսում են ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանում գները բավականին բարձր են, այդ իսկ պատճառով էլ նույնիսկ հայերն են նախընտրում հանգստանալ Վրաստանում, վարչության պետը ունի իր բացատրությունը՝ մենք ծով սիրող երկիր ենք: «Հայաստանից գնում են Վրաստան, ոչ թե նրա համար, որ տեղ չունենք գնալու, մեզ մոտ վատ է կամ պայմաններն ավելի վատ են, այլ նրա համար,  որ ուզում ենք գնալ ծով»,- ասաց Մեխակ Ապրեսյանը: Մեխակ Ապրեսյանը նաեւ նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշով ունեցել ենք 1 մլն. 192 հազ. զբոսաշրջային այցելություն, ինչը 1%-ով պակաս է եղել, քան նախորդ տարի: Հիմնական պատճառն  այն է եղել, որ  ցուցանիշի անկմանն ազդել է ՌԴ-ից այցելությունների նվազումը Հայաստան: «Ընդհանրապես այս տարի արտագնա զբոսաշրջությունը ՌԴ-ից անկում է ապրել: Իսկ այլ երկրներից ՀՀ այցելողների թվի աճ եղել է»: Պաշտոնյան նաեւ համեմատություններ տարավ  Բակուրիանիի եւ Ծաղկաձորի գների միջեւ նշելով, որ  Ծաղկաձորում գները 10%-ով ավելի մրցունակ են: Ըստ նրա՝ Երևանում էլ Թբիլիսիի համեմատ ավելի մատչելի է: Իսկ այն պնդումները,  որ զբոսաշրջության վրա հատկապես ազդում են ավիատոմսերի բարձր  գները, ապա Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետը նշեց, որ պետությունը չի խառնվում մասնավորի գնային քաղաքականությանը: «Վրաստանում ավիատոմսերն ավելի էժան են, քանի որ արդեն 10 տարի է՝ անցել են բաց երկնքի քաղաքականությանը, իսկ Հայաստանն այս ոլորտում նոր-նոր է քայլեր անում», - եզրափակեց Մեխակ Ապրեսյանը: