«Շատ քիչ հիմնարկներ են ձեւակերպում աշխատավարձերը» (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը բարձրաձայնեց աշխատավարձերի ձեւակերպման հարցը։ Նա դիմեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ նշելով. «Հայաստանում բացի բյուջետային, ֆինանսական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտից, շատ քիչ հիմնարկներ կարող ենք գտնել, որտեղ ձեւակերպվում են աշխատավարձերը։ Ես կարծում եմ, որ մեղավորը հարկային դրույքաչափն է, որ ձեռք չի տալիս ձեւակերպել։ Չե՞ք կարծում, որ անկախ ամեն ինչից ոչ արդարացի դրույքաչափերն են, որ ապահովում են ստվերի գոյությունը»։ Սրան ի պատասխան՝ Վախթանգ Միրումյանը նշեց. «Մենք դրույքաչափի նվազեցում ենք առաջարկում, ինչը կարող է կանխել ստվերային շրջանառությունը։ Բացի այդ, ունենք շատ լավ զարգացած էլեկտրոնային համակագ, որտեղ ամեն ինչ երեւում է։ Հարկային վարչարարության պատասխանատուները ձեռքները ծալած չեն նստելու»։