Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանն ընդունել է բելգիացի զինվորականների

Քաղաքականություն
big_a87dc0ca1d4aab655a9aa07f8ff5e871

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընգրկված էին այդ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականներ: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով»: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմավարությանը: ՀՀ ՊՆ