Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց քննադատություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
maxresdefault

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նկատեց, որ ըմբռնումով է լսել բոլոր ելույթները՝ հասկանալով՝ նախընտրական տարի է. «Ոգեւորված, պոպուլիստական ելույթներ: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԱԺ հանձնաժողովների նիստերին ոլորտի պատասխանատուները չեն գալիս, պետք է ասեմ, որ դա ընդամենը պատրվակ է ձեզ համար՝ ինչ-որ բան խոսելու: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա մի նախագիծ, որը մանրամասնորեն չքննարկվի ԱԺ մեծամասնության հետ: Ես զրուցել եմ վարչապետի հետ եւ գիտեմ, որ նա պարտադրել ու հորդորել է, որ ոլորտի պատասխանատուները անձամբ ներկա լինեն»: Ըստ նրա՝ ընդամենը մեկ-երկու պատգամավոր իրենց ելույթներում լուծումներ առաջարկեցին, իսկ մյուսները, օրինակ՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանը միայն համեմատություններ էր անցկացնում իր կառավարման տարիների հետ. «Մենք չենք ցանկանում անցյալին անդրադառնալ. Ումի՞ց ժառանգեցինք այս տնտեսությունը: Եթե մենք ծանրանում ենք անցյալի վրա, նշանակում է անելիք չունենք, իսկ մենք տեր ենք ներկային ու շարունակությանը»: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտողությանն՝ ուղղված ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին. «Ասում է՝ այս ծերունին եւ այլն, եւ այլն... Ամբողջ աշխարհն իր պատկառելի տարիքով գիտնականներին մեծարում է, ու ամբողջ աշխարհը թնդում էր նրանց աշխատանքով, իսկ մեզ մոտ եկել ու խոսում են տարիքից: Պետք չէ անհատների վրա կենտրոնանալ, մենք պետք է կարողանանք բացթողումները վերացնել»: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու: