Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր օդը ոչ մեկին չենք տալիս» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Artak-davtyan

«Մենք մեր օդը որևէ մեկին չենք տալիս: Եթե անալոգիա անցկացնենք, ապա կտեսնենք, որ ամբողջ Եվրոպան էլ իր օդը զիջել է ամերիկացիներին, որովհետև աշխարհում կա հակաօդային պաշտպանության 2 համակարգ, որոնցից ամենաարդյունավետը Ռուսաստանինն է և ԱՄՆ-ինը»,- նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին: «Կարծում եմ, որ մենք այս առումով ճիշտ ուղղությամբ ենք գնում: Մեր ռազմաքաղաքական դաշինքը ՀԱՊԿ-ն է և բնական է, որ ՀԱՊԿ-ի հետ պետք է կառուցեինք  այդ  այսպես ասած անձրևանոցը, որովհետև նաև խոսք կար, որ նույն Ադրբեջանի կողմից կամ էլ ասենք նույն Թուրքիայի կողմից այդ հնարավոր հարձակումներից ինչպես պետք է պաշտպանվենք: Բնական է, որ կոնկրետ Հայաստանի պարագայում այդ պաշտպանությունը պիտի ապահովեր ՀԱՊԿ-ը ի դեմս Ռուսաստանի, այնպես ինչպես նույն եվրոպական երկրների կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար դա անում է ԱՄՆ-ն»,-ասաց հանրապետական պատգամավորն ու հավելեց, որ առնվազն տեղին չի համարում այն խոսակցությունները, թե դրանով մեր օդն ենք  ռուսներին տալիս: Արտակ  Դավթյանն անդրադարձավ նաև Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու  միջադեպին՝ նշելով, որ միջադեպը որքան էլ որ ցավոտ լինի, այդուհանդերձ, այն պետք է մեզ համար դաս լինի: «Քաղաքական մշակույթը և էթիկան չեն հասել դեռևս այն մակարդակին, որ այդպիսի միջադեպեր տեղի չունենան: Հույս ունեմ, որ միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները  պարզ կդառնան մեր հանրության համար»,-եզրափակեց նա: Մանրամասները տեսանյութում