Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը չընդունեց նախարարի առաջարկը

Քաղաքականություն
gov5

Կառավարությունը այսօր չընդունեց ԿԳՆ նախագիծը՝ Գավառի պետական համալսարանին գույք նվիրաբերելու մասին: Նախագիծը հավանության չարժանացավ վարչապետի առաջարկով: Նա հետաքրքրվեց,  թե ինչո՞ւ են պետական գույքը նվիրում համալսարանին, այլ ոչ տալիս անհատույց օգտագործման: «Գույքը պետք է տալ անհատույց օգտագործման և ոչ թե նվիրել, ինչի եք ուզում նվիրել»,- ասաց վարչապետը, ինչին ի պատասխան Լեւոն Մկրտչյանը ասաց. «Այդ շենքի կորպուսներից մեկը համալսարանը ձեռք է բերել իր միջոցներով, իսկ մյուս կորպուսի նորոգման հարցում մեծ ներդրում է ունեցել, դրա համար էլ որոշվեց նվիրաբերել»։ «Հետո՞ ինչ, դա ինչ կապ ունի,- ասաց վարչապետն ու հավելեց,- ոչ, անհատույց օգտագործման»: