Հայաստանը գերմանացիների աչքերով. ֆոտոցուցահանդես (տեսանյութ)
Հունիսի 9-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի գերմանաբնակ հայ նկարչուհի եւ քանդակագործ Նոնա Գաբրիելյանի ցուցահանդեսը: Գեղարվեստական ու գրաֆիկական աշխատանքների հավաքածուն նա անվանել է «Երկնքի ու երկրի միջեւ»: Ցուցահանդեսը գերմանաբնակ նկարչուհու երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում: Այս անգամ նա Հայաստան է բերել ոչ միայն իր ստեղծագործությունները, այլ նաեւ իր աշակերտներինը. «Նրանք մի քանի տարի առաջ, ինձ հետ եկել էին Հայաստան, մենք 6 օր զբոսնեցինք, գրեթե ամբողջ երկրով; Ինչպես ցանկացած զբոսաշրջիկ՝ նրանք անվերջ նկարում էին, բայց այդ ամենն այնքան մեծ տպավորություն թողեց իրենց վրա, որ նրանք որոշեցին ցուցահանդես ստեղծել»,- նշեց Նոնա Գաբրիելյանը եւ հավելեց, որ նույն նկարները ցուցադրվել են նաեւ Գերմանիայում եւ ունեցել մեծ հաջողություն: Ցուցահանդեսի այդ մասը կկոչվի «Հայաստանն իմ աչքերով», այն բաց լինի 2 շաբաթ: