Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սյունիքում տարբեր պաշտոնյաներ ունեն հանք շահագործելու իրավունք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bnapahpan-nkar

Արդյո՞ք կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտում կարող է դրական տեղաշարժ բերել՝ համագործակցելով Համաշխարհային բանկի հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում բնապահպան Լևոն Գալստյանը նշեց. «Ինձ համար ակնհայտ է, որ այս կառավարության մտածելակերպի մակարդակում մենք ոչ մի խնդրի լուծում չենք կարող ունենալ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն արդյո՞ք տեղյակ չեն, որ մեր փոքր հանքավայրերի 90 տոկոսը տարբեր պաշտոնյաների ձեռքում է։ Իրենք ստեղծում են փաթեթներ, հետո վաճառում են այլ ընկերությունների։ Նրանք հետո գալիս են, կամ ստացվում է հանք շահագործելը, կամ՝ ոչ, թողնում, հեռանում են և ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրա համար»։ Բնապահպանը նշեց կոնկրետ մարզի օրինակ, որտեղ հանքարդյունաբերությունը պատշաճ ձևով չի իրականացվում. «Սյունիքում տարբեր պաշտոնյաներ, սկսած մարզպետից, վերջացրած այլ տրամաչափի պաշտոնյաներով, ունեն հանքավայրերի իրավունքներ և Սյունիքում, և այլ մարզերում։ Դրանք հետո վաճառում են այլ ընկերությունների»։ Խնդրի միակ լուծումը նա տեսնում է հասարակության շրջանում. «Կարծում եմ՝ հույսներս պետք է դնենք մեզ վրա և գիտակցություններս այնքան բարձրացնենք, որ ամեն որոշում հնարավոր չլինի անցկացնել ՀՀ տարածքում։ Այդ որոշումները լինեն հիմնավորված և ժողովրդի շահերից բխող»։