Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկրել ինսուլին եւ շաքարավազ, արտադրել գուլպաներ եւ օղի (տեսանյութ)

Քաղաքականություն
2aea36a645c9723582d39a307fe024d3

Մենաշնորհների դեմ կառավարության պայքարն ուրախացրել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, բայց՝ սկզբից փողը: Սամվել Ալեքսանյանի ներկրած կամ արտադրած շաքարավազը գնում է նաեւ  գարեջրագործ, գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Չի դժգոհում: Պարոն Հակոբյանը մենաշնորհների դեմ կառավարության պայքարի մասին հարցը շրջանցում է: Սակայն մենաշնորհներն օրենքով ամրագրելու էկոնոմիկայի նախարարի կարծիքը նրա սրտով չէ: Ընդհանուր առմամբ, պատգամավորը գոնե շաքարավազի մենաշնորհից դժգոհ չէ՝ այնպես չէ, որ պարոն Ալեքսանյանը նույն շաքարավազի տարբեր գներ է սահմանում տարբեր մարդկանց համար:   Պարոն Հակոբյանը համաձայն է՝ պարոն Ալեքսանյանը տաղանդավոր մարդ է եւ ապշեցնում է, թե ինչպես է այդքան միմյանցից տարբեր բիզնեսներով զբաղվում՝ հասցնել ներկրել եւ ինսուլին, եւ շաքարավազ, արտադրել գուլպաներ եւ օղի: Ավելին՝  տեսանյութով