Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն անվտանգ է». կոչ՝ սփյուռքահայերին (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանը կոչով դիմեց սփյուռքահայերին՝ ամռանը գալ Հայաստան։ Նա նշեց, որ բարեկամներից լսած կամ մամուլից ստացած տեղեկությունները չեն արտացոլում հայաստանյան իրականությունն ամբողջությամբ։ «Ոչ մի լրատվական չի պատմում, թե ինչքան գեղեցիկ է Հայաստանն այս օրերին։ Հավատացնում եմ ձեզ՝ Հայաստանն աշխարհի լավագույն վայրն է՝ լավ սնվելու, ատամ բուժելու, ընտիր մրգեր համտեսելու, տեսարժան վայրեր գնալու համար։ Հայաստանում անվտանգ է, հիշեք սա ու ամռանն անպայման եկեք այստեղ»։