Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ հանցավոր պրակտիկան տեղայնացվում է Արցախում» (տեսանյութ)

Քաղաքականություն
lyudmila

ՍԴՀԿ-ն խստորեն դատապարտում է ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնությունը. Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով. «ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն օրը ցերեկով առեւանգվել է եւ դաժան ծեծի ենթարկվել, ընդ որում՝ բռնությունը կապվում է նրա քաղաքական գործունեության հետ։ Այս միջադեպը շատ մտահոգիչ է, այն ստվեր է գցում ԼՂՀ ժողովրդավարացման ուղղված ջանքերի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանում արմատավորված հանցավոր պրակտիկան սկսվում  է տեղայնացվել նաեւ ԼՂՀ-ում։ Կարեւոր է, որպեսզի այդ հանցագործության հեղինակները կամ պատվիրատուները արագորեն բացահայտվեն, իսկ ԼՂՀ իշխանություններն էլ քաղաքական գնահատականով հանդես կան»։