Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկրում կոպեկներով վաճառելու բան չկա էլ» (տեսանյութ)

Քաղաքականություն
_fuhHTeuLDA

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին բարձրացրեց Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Իր խոսքում նա նշեց, որ աղքատների, ինչպես նաեւ երկրից արտագաղթողների թիվն օրեցօր ավելանում է։ «Կան մարդիկ, որ հացի կարոտ են, սոված են քնում։ Զավեշտալին այն է, որ ոսկու հանքավայր ունեցող երկրի գանձարանում մեկ գրամ ոսկի նույնիսկ չկա։ 7-8 տարի առաջ տոննաներով ոսկին վաճառեցին, ժողովրդին թալանեցին եւ հիմա հանգիստ քնում են՝ չմտածելով սոված մարդկանց մասին։ Մի քիչ էլ որ օգնում են մարդկանց, դարձնում են տժվժիկի պատմությունը։ Վերջ, էլ երկրում բան չկա կոպեկներով վաճառելու եւ գույք պարտքի դիմաց տալու համար»,-նշեց նա։