A
A
«Մենաշնորհները սնում են քաղաքական դաշտը» (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին պատգամավոր Իշխան Խաչատրյանը բարձրացրեց մենաշնորհների հարցը՝ նշելով, որ կառավարության պայքարը դրա դեմ արդյունք չի տալիս։ «Մենաշնորհային ընկերությունները շարունակում են ծավալել իրենց անկաշկանդ գործունեությունը։ Նրանց է պատկանում սոցիալական նշանակության, լայն սպառում ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծման բացառիկ իրավունքը։ Նրանք շուկայում արհեստականորեն առաջացնում են ապրանքի պակասորդ, ձեւավորում արհեստական գնաճ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ որեւէ մենաշնորհային ընկերություն չկա խոշոր հարկատուների ցանկում։ Իշխան Խաչատրյանը հավելեց նաեւ, որ մենաշնորհների գործունեությունը ունի քաղաքական դրդապատճառներ. «Դրանք ինչպես սնվում են քաղաքական դաշտից, այնպես էլ սնում այն»։