A
A
«Ի՞նչ իրավունքով են զինվորական պատվի արժանացնում ոչ զինվորականներին» (տեսանյութ)
Գագիկ Ջհանգիրյանին ապրիլյան պատերազմից հետո ամենաշատը զայրացրել է այն, որ ամենուր հրապարակայնորեն սկսել են քննարկել բանակի թերությունները։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին։ Սակայն նրան մտահոգում է եւս մեկ բան. «Պատերազմից հետո սահմանային զորամասեր, դիրքեր այցելությունները կարեւոր էին զինվորներին ոգեւորելու համար, բայց երբ համացանցով դիտում ես, թե ինչպես է պաշտոնյային, մեծահարուստին կամ պատգամավորին դիմավորում զինվորական ստորաբաժանումը, զայրույթը զսպել հնարավոր չէ։ Ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով զինվորական պատվի են արժանացնում ԶՈՒ հետ կապ չունեցող որեւէ մեկին, ո՞վ է իրավունք տվել վիրավորել զինվորի պատիվն ու արժանապատվությունը»։