Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանից ՀՀ մտնող մեքենաները անիմաստ մուծում են 2000 դրամ (տեսանյութ)

Քաղաքականություն
arammanukyan

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խոսեց հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակի մասին։ «Մի քանի օր առաջ եմ  անցել Վրաստանի սահմանով, եւ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր մեքենա, որը Վրաստանից Հայաստան է մտնում, պետք է մուծի 2000 դրամ՝ մեքենաների ժամանակավոր ներմուծման անվան տակ։ Այդ գումարները բրոկերների են մուծվում, ոչ թե մաքսային աշխատակիցներին։ Պետք է նշեմ նաեւ, որ հակառակ ուղղությամբ այդպիսի բան չկա։  Անիմաստ, անտրամաբանական մուծում է, որը խոչընդոտում է մարդկանց մուտքը Հայաստան»։