Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկ ԱԺ-ում՝ թմրանյութերի հակագովազդ տարածել (տեսանյութ)

Քաղաքականություն
Poghosyan-nkar

Ազգային ժողովում այսօր քննարկվում է գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցող Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց.  «Սոցիալական գովազդի սահմանման մեջ նշված է, որ առևտրային բնույթ չկրող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գովազդը և այլն... և վերջում հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման տարածման ու զարգացման աղետների ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ հասարակության իրազեկման համար։ Այսինքն, այդ բնագավառները ինչպե՞ս ենք ձևակերպում։ Օրինակ զենքի, թմրանյութերի դեպքում ի՞նչ գովազդի մասին է։ Բացի այդ, սոցիալական գովազդի ակնկալիքները կարողանո՞ւմ ենք այնպես ձևակերպել, որ հասկանանք՝ այն ծախսը որ անում ենք, որքանո՞վ է արդյունավետ»։ Մշակույթի փոխնախարարը նախ նշեց, որ եթե գովազդատուն պետական կառույցն է, նախարարությունը կամ ՊՈԱԿ-ը, օրենքով ֆիքսում ենք, որ սոցիալական գովազդի տարածման հետ կապված ծախսերը սահմանվում են որոշակի պայմանագրով։ «Իսկ սոցգովազդի արդյունքների ակնկալիքները շատ դժվար է որոշել։ Կարծում եմ՝ դա հասարակության առողջությունն է, նկատի ունեմ՝ հայրենասիրական, հոգեբանական, բարոյական և այն խնդիրներն ու գաղափարները, որ սոցիալական գովազդով փորձելու ենք հասցնել։ Իսկ օրինակ թմրանյութերի հետ կապված կարելի է հակագովազդ տարածել, որ չի կարելի դա օգտագործել»։