Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստվարաթղթե տանկից ԵԱՀԿ-ում էլ են տեղյակ

Քաղաքականություն
tank

ԵԱՀԿ-ի  Մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը տեղյակ է, որ Հայաստանում դատում են արվեստագետին՝  յուրատեսակ ակցիայի համար։ Խոսքը Արտակ Գեւորգյանի մասին է, որին ստվարաթղթից պատրաստված տանկով Ազգային անվտանգության ծառայության երկաթյա դարպասին հարվածելու համար սպառնում է երկու տարով ազատազրկում։ Բուդապեշտում ՝   Կենտրոնական եվրոպական  համալսարանում լրագրող Արման Ղարիբյանը բարձրաձայնել է Արտակ Գեւորգյանի նկատմամբ ճնշումների մասին եւ հանդիպմանը եկած ԵԱՀԿ-ի  Մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին եւ ՄԱԿ-ի Խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Քայեին հարցրել՝  ինչ կարող են անել նրանք՝ Արտակին օգնելու համար: «Միյատովիչը տեղյակ էր Արտակի դատական գործից, նա ասաց, որ արդեն իսկ   ‎դիմել է ՀՀ իշխանություններին (դեռեւս ոչ հրապարակային)՝ կոչ անելով դադարեցնել հետապնդումը արտիստի նկատմամբ: Իսկ Դեյվիդ Քայեն Արտակի գործին ծանոթ չէր եւ ասաց, որ ըստ իրենց մանդատի, իրենց պետք է դիմեն, որպեսզի կարողանան միջամտել»,- հանդիպման մանրամասները ներկայացրեց Արմանը։ Իսկ Դունյա Միյատովիչը եւ Դեյվիդ Քայեն Կենտրոնական եվրոպական համալսարանում խոսում էին  արտիստների/ արվեստագետների/ խոսքի ազատության  մասին։ Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանին  մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար: