Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը քննարկում է Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Քաղաքականություն
gevorg-safaryan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանն  միջնորդություն ներկայացրեց դատարանին՝  կալանքը  փոխելու եւ  այլ խափանման  միջոց ընտրելու վերաբերյալ: Պաշտպանը նման միջնորդությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ դատարանում հետազոտվեցին  գոծում առկա ապացույցները՝ տեսանյութերը: Պաշտպանի խոսքով՝ այս տեսանյութից հստակ երեւում է, որ Սաֆարյանի մեղքն ապացուցված չէ եւ նա կապ չունի միջադեպի հետ: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք էր ներկայացվել, Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար: Մեղադրողը առարկեց  պաշտպանի ներկայացրած միջնորդության դեմ: Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր որոշումը կհրապարակի մեկ ժամից: