A
A
«Համախմբում» կուսակցությունը՝ պատգամավորի ծեծի մասին
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խումբը խստորեն դատապարտում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր և «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնությունը։ Այն մարդիկ, ովքեր որոշում են կայացրել և իրականացրել այս արարքը, լրջորեն հարվածել են Լեռնային Ղարաբաղի պետականությանը և հեղինակությանը։ Հայաստանի ու Ղարաբաղի շահերից է բխում, որ ԼՂՀ իշխանություններն այս քրեական հանցագործությունը բացահայտեն։ Կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խումբ