Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում հիշեցին Ռ. Քոչարյանի օրոք կատարված գործարքները (տեսանյութ)

Քաղաքականություն
N37fklvQ-YM

ԱԺ-ն այսօր շարունակեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2014թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ԿԱ  Պետգույքի վարչության պետ Արման Սահակյանի ելույթին, ուր մեղադրանքներ են հնչել 1990-ականների մասնավորեցման գործընթացի վերաբերյալ. «Ուզում եմ հիշեցնել, որ 1998թ. սկսած բոլոր վարչապետները եղել են ՀՀԿ-ականներ, եւ մենք չենք վախենում մինչ այդ տեղի ունեցած սեփականաշնորհման վերաբերյալ բոլոր համեմատություններից: Այդ մասին համապարփակ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Ազատության հրապարակում իր ելույթներից մեկում: 1992-98թթ. անվճար, կոլեկտիվ սեփականաշնորհվել են գյուղատնտեսական ոլորտը, բնակարանային ֆոնդը, արհեստանոցները՝ իրենց փաստացի օգտագործողների կողմից»: Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ այդ ընթացքում անհատույց սեփականաշնորհվել է ոչ ստրատեգիական ձեռնարկությունների քսան տոկոսը կոլեկտիվների կողմից, հինգ հազար փոքր ձեռնարկություն՝ վարսավիրանոցներ, արհեստանոցներ, կրպակներ. «Չի սեփականաշնորհվել ոչ մի ռազմավարական ձեռնարկություն: Ռազմավարական համարյա բոլոր ձեռնարկությունները, հիդրոէլեկտրակայանները, էլցանցերը, պղնձամոլիբդենային ձեռնարկությունները, քաղավիացիա, Կոնյակի գործարանը, շահագործված ու հետազոտվող հանքերը, գյուղատնտեսական հողատարածքների գրեթե ամբողջ մասը, Երեւանի՝ շինարարության համար պիտանի համարյա բոլոր տարածքները, անգամ՝ կանաչ գոտիները, ՀՀ բոլոր հանգստավայրերի գույքն ու տարածքը: Իսկ գույք պարտքի դիմաց հանձնվեցին Մարս գործարանը, Մերգելյան ինստիտուտը եւ այլն»: Այս ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը տեղից սկսեց արձագանքել ու հիշեցնել մի շարք այլ խնդրահարույց սեփականաշնոհումների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քայլերին: «Պարոն Բագրատյան, եթե մի քիչ շատ շփվեք պարոն Զուրաբյանի հետ, ապա շատ բան կիմանայիք... Ո՞ւր կանչեմ Քոչարյանին. նա պատգամավոր չէ»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: