Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համաճարակաբանները մտնում են Կարմիր գիրք»

Կարևոր լուրեր Հասարակություն
9fa7ad8e2b46ca8e1bd77f63539d7e16

2013 թվականին մեր երկրում գրանցվել է բրուցելոզ հիվանդության 260 դեպք, 2014-ին 380, իսկ 2015-ին 308 դեպք: Այս մասին այսօր Ծաղկաձորում կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ նշեց Առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Բրուցելոզը փոխանցվում է վարակված կենդանուց կամ կենդանական ծագման մթերքի միջոցով: Մասնագետի խոսքով' ժամանակին համապատասխան բուժում չստանալու դեպքում մարդիկ կարող են հաշմանդամություն ձեռք բերել, տղամարդիկ դառնալ ամուլ, հղի կանայք' վիժում ունենալ: «Սյունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում է հաճախ հանդիպում: Բրուցելոզն ազդում է բոլոր տարիքային խմբերի վրա և կարող է ախտահարել ցանկացած օրգան-համակարգ: Մարզերում կան մարդիկ, հատկապես տարեցներ, ովքեր հաշմանդամություն ունեն' բրուցելոզի հետևանքով»,-ասաց Լիանա Թորոսյանը: Մասնագետը խորհուրդ է տալիս դրսում վաճառվող պանիր, կաթնամթերք և մսամթերք չգնել։ Իսկ բրուցելոզի բռնկման դեպքում չափազանց կարևոր է համաճարակաբանների աշխատանքը: «Սակայն խնդիր ունենք. մասնագետները քիչ են: Համաճարակաբաններն  մտնում են Կարմիր գիրք: Նրանք ձգտում են գնալ այլ երկրներ, որտեղ ավելի շատ են վճարում»,-շեշտեց ԱՆ ներկայացուցիչը: