Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկակի ձևակերպումներ՝ Բունդեսթագի բանաձևում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
02_bundestag_05-320x228

Գերմանիան  պատասխանեց Թուրքիային՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:  Այն, ինչ կատարվում է միջպետական հարաբերություններում դրանք քաղաքական գործընթացներ են՝ հիմնված տվյալ երկրի շահերի վրա: Այս առումով տվյալ  բանաձևի ընդունումն այդքան էլ անսպասելի չէր: «Գերմանիան  որպես ԵՄ-ի առանցքային դերակատարներից փորձում է սրանով սանձահարել և նաև պատժել  Թուրքիայի ներկայիս իշխանություններին, հանձին նախագահ Էրդողանին՝ նման ագրեսիվ, Եվրոպայի հետ այսպես ասած՝ ուլտիմատումների , վերջնագրերի լեզվով խոսելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Պատմաբան Արմեն Մարուքյանի գնահատմամբ՝ չպետք է մոռանալ, որ Գերմանիան  Հայոց  ցեղասպանությունը ընդունեց ոչ թե մարդասիրական  նկրտումներից ելնելով, այլ հաշվի առնելով  փախստականների և  ԵՄ-ի հետ Թուրքիայի վիզային ռեժիմ սահմանելու հետ  առաջացած խնդիրները: Այս կապակցությամբ վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց հետևյալ կարծիքը. «Սա խոսում է մի բանի մասին, որ Գերմանիան ըստ էության անցյալ տարի հնարավորություն  էր տվել Թուրքիային և վարչապետ էրդողանին էր ժամանակ տվել, որ նա կարողանա լուծել այս խնդիրները , բայց քանի որ խնդիրը չլուծվեց 101-րդ տարելիցին որոշում կայացվեց պատժել Թուրքիային, որը պատշաճ ձևով չի կատարում իր պարտավորությունները և ընդունվեց այս բանաձևը»: Բանաձևի  տեքստում ըստ Արմեն Մարուքյանի՝ կան նաև երկիմաստ ձևակերպումներ, որոնք դասական եվրոպական ոճի մեջ են ՝ երկակի ստանդարտներ և կրավորական վերաբերմունք: Խոսքը վերաբերում է նախ Ցյուրիխյան արձանագրությունները վերակենդանացնելու  գաղափարին, խոսվում է նաև երկու ժողովուրդների հաշտեցման մասին  և կարմի թելով անցնում է նաև Թուրքիայի կողմից ներողության գաղափարը: «Կարծես թե  այս բանաձևով ամեն ինչ հանգեցնում է ճանաչման և ներողության: Այսինքն հատուցման մասին, Թուրքիայի հստակ պատասխանատվության մասին այս հանցագործության հետևանքները վերացնելու  կամ հաղթահարելու առումով բացարձակապես ոչինչ չկա և սա մի երկրի ընդունած բանաձև է, որը ինքը հատուցում է հրեական հոլոքոստի համար և այդ հատուցման գործընթացը ֆինանսական տեսքով շարունակվում է առ այսօր»,-սա խիստ կարևոր հանգամանք  համարեց պարոն Մարուքյանը: Չնայած այս փաստաթուղթը համարվում է Թուրքիային որևէ բան չպարտավորեցնող կամ իրավական առումով հետևանքներ չունեցող բանաձև, այդուհանդերձ, այն իր մեջ շատ կարևոր ազդակներ է պարունակում: «Երբ արդեն իրավական փուլը սկսվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, ինչպես Գերմանիայի կողմից ընդունված բանաձևը, այնպես էլ այլ երկրների բանաձևերը կազմելու են նաև որոշակի հիմք , որոնց հիման վրա նաև դատական ատյաններում պետք է գործընթաց տարվի»,-նկատում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Վերջինս նաև  մի հանգամանք է առանձնացնում, որով կարևոր էր այս բանաձևի ընդունումը. «Գերմանիայի պարագայում առանցքային էր  Ցեղասպանության որակումը, ճանաչումը, հաշվի առնելով մի շարք գործոններ, որ գերմանական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցը և Թուրքիան պարբերաբար իր ժխտողական քաղաքականության մեջ այս կամ այն կերպ հենվում էր  Գերմանիայի վրա՝  ցույց տալով, որ առաջին աշխարհամարտում կարևոր դերակատար հանդիսացող Գերմանիան չի ճանաչել, ուստի կասկածի տակ է դրվում այդ հարցը: Պարբերաբար Թուրքիան կոչեր ու հայտարարություններ էր անում, որ բացվեր գերմանական արխիվները, իսկ հիմա  այս ամենը  լուրջ խնդիրներ է ստեղծում Թուրքիայի համար»,-ասաց նա: Ինչպե՞ս  այս բանաձևի ընդունումը կանդրադառնա  թուրք - գերմանական հարաբերությունների վրա:  Պարոն Հովսեփյանի խոսքերով՝  Թուրքիան, այդուհանդերձ, կգնա որոշ քայլերի, բայց այնպես չէ, որ սա կհանգեցնի գերմանաթուրքական հարաբերությունների լուրջ վատթարացման, որովհետև դա առավելապես լուրջ խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար: Մասնագետներն  իրատեսական չեն համարում հետագայում  Թուրքիայի առջև Գերմանիայի կողմից փոխհատուցման կամ պատասխանատվություն կրելու պահանջներ դնելը, սակայն կարծում են , որ Բունդեսթագի օրինակը կարող է վարակիչ  լինել  այլ երկրների համար: Դիտեք նաև տեսանյութը