Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիրները դեմ են ռուսական համաձայնագրին (տեսանյութ)

Քաղաքականություն
e-AgKhjhX3Q

ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց նաեւ 2006թ. նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ): Նախագիծը ներկայացնում էր Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՌԴ-ում կալանքի տակ գտնվող հայազգի Հրաչյա Հարությունյանի ճակատագրով: Փոխնախարարը նշեց, որ իրենք համապատասխան գրություն են ուղարկել ՌԴ ու սպասում են պատասխանի. «Խնդիրն այն է, որ ՌԴ ընթացակարգերը տարբերվում են մեր ընթացակարգերից: ՌԴ կողմը մեզ պատասխանել է, որ ճշտվում են Հրաչյա Հարությունյանի քաղաքացիական հայցերի կարգավիճակը: Սպասում ենք խնդիրների պարզաբանմանը, որ համապատասխան ընթացք տանք»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պարագայում բացահայտ ծաղրուծանակի հետ գործ ունենք ու պատշաճ հրատապությամբ չեն լուծվում այս կարեւոր հարցերը. «Վալերի Պերմյակովը, որը Գյումրիում մի ամբողջ հայ ընտանիք սպանդի ենթարկեց, մինչեւ հիմա ռուսական իրավապահների հսկողության տակ է գտնվում: Ես ընդհանրապես դեմ եմ քվեարկելու այս անիմաստ համաձայնագրին, քանի որ դրանք գործում են ըստ քմահաճության եւ մանավանդ, որ դրանք ԱՊՀ շրջանակներում են»: «Ի դեպ, Հրաչյա Հարությունյանի հարցը ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում  կարգավորվող հարց է»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց իր կողմից՝ կա համընդհանուր մի ճշմարտությունն՝ ԱՊՀ շրջանակներում մի տոննա փաստաթուղթ կա, որ չի ստորագրվել. «Սա եւս անիմաստ պայմանագիր է: Կառավարությանը կհորդորեմ, որ ԱՊՀ շրջանակներում զերծ մնան ամեն ինչ ստորագրելուց, քանի որ այնտեղ գործ ունենք անդամ չորս դիկտատուրաների հետ»: