Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Հովհաննիսյանի մոր ցանկությունը (տեսանյութ)

Հասարակություն
Armen-mayr

Հունիսի 1-ի առթիվ Պաշտպանության նախարարության շենքի բակում կազմակերպված տոնական միջոցառման մասնակիցների թվում էր նաև 2014 թվականի օգոստոսին հակառակորդի դիվերսիան հետ մղվելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Մարինեն։ Նրա գրկում աղջկա զավակն է, ով կրում է իր որդու անունը։ «Այս տղաները, այս փոքրիկները վաղվա ապագա զինվորներն են, իբրև մայր կուզենայի, որ իրենց ծառայությունը անցներ միայն ուսումնական զորավարժություններին մասնակցելիս, այլ ոչ երբեք մարտական գործողությունների»,- նշում է տիկին Մարինեն։ Խոսելով թոռան մասին՝ տիկին Մարինեն նրան նմանեցնում է իր որդուն. «Իբրև Արմեն Հովհաննիսյանի մայր՝ շատ  կուզենայի, որ այս փոքրիկը արժանապատվորեն կրեր քեռու անունը»։ Մանրամասները՝ տեսանյութում