Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչականի հորդորը՝ Վանոյի Արտակից տուժած քաղաքացիներին

Հասարակություն
16fd08c1-717f-43da-a5c3-085c1678cef6

«analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը: Հիշյալ հանգամանքները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված առանձնապես խոշոր չափի շորթումը վերոհիշյալ լրատվական կայքերի աշխատակիցների և Արտակ Գալստյանի ապօրինի գործունեության միակ դեպքը չէ: Ուստի, հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արտակ Գալստյանի և վերջինիս տնօրինման տակ գտնվող կայքերի աշխատակիցների ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝(011) 900-035, (011) 900-052): Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն