Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ն՝ Շիրխանյանի առողջության մասին

Հասարակություն
2677b07be8c01a742c415b4c0d09fce1

Պարզաբանում www.a1plus.am կայքում «Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել» հրապարակման մեջ վերջինիս պաշտպան Ս. Ոսկանյանը նշել է, որ «Վահան Շիրխանյանի մոտ նորից գրանցվել է թոքերի ինֆարկտ, բարեբախտաբար դա ծանր հետևանքներ չի թողել»: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 2016թ. ապրիլի 4-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, որի արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան ստորբլթային թոքաբորբ: Նշանակվել է համապատասխան բուժում: 2016թ. մայիսի 20-ին` բուժման կուրսն ավարտելուց հետո, Վ. Շիրխանյանը ենթարկվել է կրկնակի ռենտգեն հետազոտության, ըստ որի` հետազոտության պահին վերջինիս թոքերում տեսանելի օջախային-ինֆիլտրատիվ փոփոխություններ չկան:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին