«ՀԾԿՀ-ն ասում է՝ գերի ենք ընկել Կրեմլի ձեռքին» (տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ին վերջնական որոշում կկայացնի՝ գազի գինը սպառողների համար 9,3 դրամով նվազեցնելու մասին։ «9,3 որ ասում ենք, դա նույն միջինացված 19,4 դոլարն է՝ վերածած դրամի՝ 480 փոխարժեքով»,-նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։ «Մեզ հիմա բերել, թելադրել են 9,3 դրամ։ Ծիծաղելի է նույնիսկ։ Այդպիսի հանցագործություն, որ իրեն թույլ է տալիս Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովն, անընդունելի է»,-իր հերթին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Սահմանին գազի գինը 165 դոլարի փոխարեն դարձել է 150 դոլար։ Այս դեպքում որքանո՞վ է արդարացված սպառողների համար սակագնի՝ այս չափով նվազեցումը. . «Այս պահին, այո, համարում եմ՝ արդարացված է՝ բոլոր իրավակարգավորումները հաշվի առնելով»,-ասաց պարոն Բաղրամյանը։ «Այդ անկախ կոչվող հանձնաժողովը, որ քաղաքականության հետ ոչ մի առնչություն չպետք է ունենա, ասում է՝ դե մենք գերի ենք ընկել Կրեմլի ձեռքին։ Անձամբ Պուտինն այդ գազի գնի 10 տոկոսը գրպանում է, մենք քաղաքական խնդիր ունենք։ Պուտինի խաթրից ո՞նց դուրս գանք»,-շեշտեց պարոն Սադոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում