A
A
Դատախազի տեղակալի մեքենան՝ լճում. գործը դատախազությունում է
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ներում տարածված լուրերի՝ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Այս մասին 168.am-ին տեղեկացրել է մարզի բնակիչներից մեկը, որը տրամադրել է նաև լուսանկարները:
Միջադեպի մասին՝ այստեղ