Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու ավտովթարից տուժածներից մեկը դուրս է գրվել

Հասարակություն
vtar-300x234

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած 7 քաղաքացի բուժումը շարունակում է Գյումրու բժշկական կենտրոնում: Ընդհանուր համայցից հետո` բավարար առողջական վիճակով այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքից: Իսկ վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է վնասվածքաբանության բաժանմունք: Վերջինիս մոտ ախտորոշվել է զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք` տեղաշարժով,  առկա են գլխի բազմակի սալջարդ վերքեր, մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վերակենդանացման բաժանմունքում վթարից տուժած 3 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով: Առավոտյան կայացած բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշում է կայացվել տուժած քաղաքացիներից մեկին ևս վիրահատել (աջ վերին վերջույթը): Հիվանդի մոտ ախտորոշվել է աջից ճաճանչոսկրի ս/3 փակ կոտրվածք` ծղիկոսկրի գլխիկի հոդախախտով: Առկա են նաև աջ սրունքի մ/3 մակերեսի և դեմքի սալջարդ վերքեր: Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Վնասվածքաբանական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ շարունակում են բուժվել մյուս 2 վիրավորը: Նրանց առողջական վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության: