Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը կհանդիպի Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Քաղաքականություն
zar

Սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես`  հանդիպելու տեղի հայ համայնքի և հասարակական-քաղաքական գործիչների հետ: Մասնավորապես` Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա  սույն թվականի հունիսի 2-ին, ժամը 19:00-ին «Մեծ և համապարփակ ազգային ռազմավարության մշակում և ընդունում` ազգային ազատագրական շարժումը արդիականացնելու և ճիշտ ուղղությամբ տանելու համար» թեմայով: Հանդիպման վայրը` Phoenicia Restaurant /343 N. Central Ave. / Glendale , California 91203 Մուտքն ազատ է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն