Հայաստանի հավաքականը մայիսի 23-ին կմեկնի ԱՄՆ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն ԱՄՆ-ում նախատեսված ընկերական խաղերին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Վարուժան Սուքիասյան այդ հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան՝ «Միկա» Անատոլի Այվազով՝ «Փյունիկ» Գոռ Մանուկյան՝ «Փյունիկ» Պաշտպաններ Գաել Անդոնյան՝ «Դիժոն» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (Մակեդոնիա) Վարազդատ Հարոյան՝ «Փյունիկ» Տարոն Ոսկանյան՝ «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան՝ «Փյունիկ» Լեւոն Հայրապետյան՝ «Փյունիկ» Սերգեյ Ավագիմյան՝ «Արարատ» Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի՝ «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս՝ «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա) Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան՝ «Փյունիկ» Դավիթ Հակոբյան՝ «Շիրակ» Տիգրան Բարսեղյան՝ «Գանձասար» Բենիկ Հովհաննիսյան՝ «Արարատ» Զավեն Բադոյան՝ «Բանանց» Հարձակվողներ Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Ղադիմյան՝ «Կարպատներ» (Ուկրաինա) Վարդան Պողոսյան՝ «Փյունիկ» Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին նրա թիմը անցումային խաղ ունի Սաուդյան Արաբիայի առաջնությունում: Արաս Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից այդ ընկերական խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը եւ Հրայր Մկոյանը: Առաջինի թիմը՝ «Անժին», մայիսի 24-ին եւ 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին հանդես է գալու Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 28-ին Լոս-Անջելեսում կմրցի Գվատեմալայի ընտրանու հետ, իսկ հունիսի 1-ին ուժերը կչափի Սալվադորի ազգային թիմի հետ: Մեր հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը՝ Երեւան – Դոհա - Լոս-Անջելես չվերթով: