A
A
Փլուզում Ն. Ստեփանյան փողոցում. կա տուժած
Մայիսի 21-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի բետոնե ծածկը փլուզվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում Բ. Հ.-ի ավտոտնակում տանքիը (12 քմ) փլուզվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1962 թ. ծնված Բ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել կանխարգելիչ միջոցառումներ: