Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաշինգտոնում քննարկում են գառնեցիների բողոքը. ԷկոԼուր (տեսանյութ)

Հասարակություն
eko

Գառնիի բնակիչները 520-ից ավելի ստորագրությամբ բողոք-նամակ են ուղարկել Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակ` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման վարկային ծրագրի վերաբերյալ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Գառնիի բնակչուհի Սառա Պետրոսյանը: Նա նշեց, որ բողոքի նամակում գրել են Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ խարդավանքներով անցկացվող հանրային լսումների, կոռուպցիոն ռիսկերի, ծրագրի բնապահպանական, սոցիալական ազդեցությունները չգնահատելու մասին: Վաշինգտոնից արձագանքել են գառնեցիներին՝ տեղեկացնելով, որ իրենց բողոքը քննարկում են: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում